ՆԱՏՕ-ն ՌԴ-ի գործողություններին կպատասխանի հավաքական անվտանգության ուժեղացմամբ. Ստոլտենբերգ
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսատլանտյան դաշինքն իր զգալի թվով զինվորականների ծառայության ուժեղացված ռեժիմի կբերի որպես պատասխան Ռուսաստանի կողմից դրսեւորվող ակտիվության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտնել Է Times թերթում հրապարակված հարցազ րույցում:
«Մենք տեսանք՝ ինչպես Է Ռուսաստանն ավելի ու ավելի գործուն դառնում բազմաթիվ ասպեկտներով,- ասել Է նա:- Մենք տեսանք Ռուսաստան, որը երկար տարիներ Էապես մեծացնում Է իր ռազմական հզորությունը»: «Մենք նաեւ տեսել ենք՝ ինչպես Է Ռուսաստանը Եվրոպայում քարոզչությունն օգտագործում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, եւ հենց դա Է ՆԱՏՕ-ի հակազդման պատճառը,- նշել Է Ստոլտենբերգը:- Մենք պատասխանում ենք սառը պատերազմի ժամանակներից ի վեր մեր հավաքական անգվտանգության ամենազգալի ուժեղացմամբ»:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվել Է հրատարակությունը, դաշինքի գլխավոր քարտուղարը կարեւորել Է «ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերի պահպանումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



