Կարելի է ասել՝ մահից եմ պրծել. Բեն Ավետիսյանը՝ իր հետ պատահած ավտովթարի մասին
ФОТО
Եթե հիշում եք, մոտ երկու ամիս առաջ խոսակցություններ էին տարածվել, թե «Երանի» հեռուտասերիալի սիրված դերասան Բեն Ավետիսյանը ավտովթարի էր ենթարկվել: NEWS.am STYLE-ի հետ զրույցում, սակայն, Բենը հերքեց տարածված խոսակցությունները՝ դրանք որակելով որպես բամբասանք:
Օրերս կրկին տարածվեցին լուրեր այն մասին, որ դերասանը լուրջ վթարի է ենթարկվել: Նորից կապ հաստատեցինք Բենի հետ՝ պարզելու խոսակցությունների իսկությունը:
«Այո, դեպքը տեղի է ունեցել մոտ 15 օր առաջ: Հանգիստ վարում էի ավտոմեքենաս, երբ հետեւից հարված զգացի: Մինչ ես եւ ինձ հարվածած բեռնատարի վարորդը սպասում էինք ԱՊՊԱ-ին, արդեն կանգնած ավտոմեքենայիս բախվեց Volkswagen մակնիշի ավտոմեքենա…»,-նշում է Բենը, որի ավտոմեքենան Infiniti FX 35 մակնիշի է:
«Կարելի է ասել՝ մահից եմ պրծել, որովհետեւ մինչ ավտոմեքենայիս հարվածելը, ես այդ նույն տեղում կանգնած զրուցում էի հեռախոսով, եւ հարվածից միայն մեկ վայրկյան առաջ մի քանի քայլ հեռացա ավտոմեքենայից: Հակառակ դեպքում՝ չեմ պատկերացնում, թե ինչ կարող էր պատահել ինձ հետ: Բայց փառք Աստծո՝ ինձ հետ ամեն ինչ լավ է, այնպես որ՝ անհանգստանալու կարիք չկա»,-վստահեցնում է դերասանը:
NEWS.am STYLE-ը Բենի գլխավորությամբ՝ բոլորին անփորձանք երթեւեկություն է մաղթում:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE




















































