Քլինթոնն ու Օլանդն ընդհանուր նախնիներ են ունեցել Ֆրանսիայում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը թեև շատ հեռավոր, սակայն բարեկամական կապերի մեջ են՝ հաստատում է հայտնի ֆրանսիացի ծագումնաբան Ժան-Լուի Բոկարնոն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Իր «Քաղաքական գործիչների բառարան» գրքում, որը հրատարակվել է այս շաբաթ, հետազոտողը գրում է, որ Քլինթոնի մորական կողմի նախատատը Քվեբեկից է եղել, որտեղ նրա նախնիները մի քանի սերունդ առաջ եկել էին Ֆրանսիայի Մոզել դեպարտամենտի Բրուվիլեր փոքր գյուղից։ Նշվում է, որ Քլինթոնի նախնիները ապրել են նաև Ֆրանսիայի հյուսիսի այլ շրջաններում, այդ թվում Նորմանդիայում, Պիկարդիայում, Լուարի հովտում և նույնիսկ Փարիզում։
«Քլինթոնի՝ բավականին հեռավոր ծագումնաբանական մի ճյուղ հատվում է նախագահ Ֆրանսուա Օլանդի նախնիների հետ»,-հաստատում է Բոկարնոն։
Ծագումնաբանի խոսքով՝ հատկանշական է, որ Քլինթոնը հեռավոր բարեկամական կապ ունի նաև Սելին Դիոնի և Մադոննայի հետ։
Ինչ վերաբերվում է Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփին, ապա նրա տատն ու պապն ԱՄՆ են գաղթել Գերմանիայից, Ֆրանսիայում նա ոչ մի արմատ չունի։



