Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ` նոյեմբերի 6-ի համար

ЛАЙФ

Խոյ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձերը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան: 

Ցուլ: Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Կհասցնեք թե աշխատել և թե հանգստանալ, երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ: Արժե զբաղվել հասարակության համար օգտակար գործերով, կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անսովոր իրադարձություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ:Այսօր չափազանց զգացմունքային եք, մեծ նշանակություն և կարևորություն կտաք ցանկացած մանրուքի: Սպասվում են հետաքրքիր ծանոթություններ, կհանդիպեք մարդկանց, որոնց հետ շփումից նոր մտահաղացումներ կծնվեն: Օրվա երկրորդ կեսին մի կողմ կդնեք բոլոր խնդիրները, կազմած ծրագրերը և սրտի ուզածի չափ կզվարճանաք: Նման անլուրջ մոտեցման համար աստղերն այսօր ձեզ չեն պատժի: Հետաձգած բոլոր գործերն ավարտին կհասցնեք:

Խեցգետին: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: 

Առյուծ: Հին հարցերը չպարզաբանած ՝ նոր խնդիրներ եք ստեղծում: Մեկ այլ ուղղությամբ կենտրոնացրեք ուժերը և օրն ավելի լավ ընթացք կստանա: Ուշադրություն դարձրեք ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հարաբերություններին:Կարելի է դրական փոփոխությունների հասնել ՝ ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելով: Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Կույս: Առավել վճռական եղեք: Այսօր կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, եթե հնարամտություն դրսևորեք: Ծագած բոլոր խնդիրներին լուծումներ կգտնեք: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Նշանի շատ ներկայացուցիչներ եկամուտի նոր աղբյուր կգտնեն: Հրաշալի օր է սիրելիների հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Անգամ, եթե շատ զբաղված եք, ուշադիր եղեք ձեզ համար թանկ մարդկանց նկատմամբ: Կենսական ներուժը ցածր է, օրվա վերջում հոգնածություն կզգաք:

Կշեռք: Հաջողության հասնելու հավանականությունը մեծ է: Ինքնուրույն գործել չարժե, կգտնվեն մարդիկ, որ կաջակցեն ձեզ, իրենց վրա կվերցնեն ամենաբարդ գործերը: Երկարաժամկետ համագործակցության դիմաց պարգևատրման կարժանանաք: Նպատակահարմար օր է սեմինարների, կոնֆերանսների մասնակցելու համար: Հանրային ելույթները լավ կանցնեն: Սիրային հարաբերություններում հնարավոր է խանդը գլուխ բարձրացնի և տհաճ խոսակցությունների առիթ դառնա: Կարիճ: Մի շտապեք հարաբերություններ պարզել: Ժամանակի ընթացքում խճճված իրավիճակը կհարթվի, խնդիրները կլուծվեն: Կարող եք փոքրիկ խորամանկությունների դիմել, սակայն դրա անհրաժեշտությունը ամենևին էլ չկա: Բարեհաջող օր է անձնական բնույթի որոշ հարցեր քննարկելու, ճիշտ լուծումներ գտնելու համար: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Ֆիզիկական աշխատանքը, սպորտային մարզումները չեն հոգնեցի: Չծրագրված ուղևորությունները լավ կդասավորվեն:

Աղեղնավոր: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան , ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով ,այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի: Օրը նպատակահարմար է ամուսնութնյան հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը` լավ: Այծեղջյուր: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք:Սպասվում են նոր ծանոթություններ: Ալկոհոլն ու սուրճը չչարաշահելու դեպքում՝ ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ջրհոս: Հրաշալի օր է ձեր համարձակ մտահաղացումները կյանքի կոչելու համար: Մտերիմները բոլոր հարցերում կաջակցեն ձեզ: Համարձակ եք և ինքնավստահ, ինչը շրջապատում բարձր կգնահատվի: Աշխատասիրության շնորհիվ ժամանակին կհասցնեք ավարտել բոլոր գործերը: Հնարավորինս շատ ժամանակ տրամադրեք սիրելիներին, վերջիններս ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունեն: Երեխաների հետ շփումը հաճելի պահեր կպարգևի: Հետևեք ձեր սննդակարգին, խուսափեք ծանրամարս ուտեստներից:

Ձկներ: Աշխատանքի վրա կենտրոնանալ չի ստացվի: Գործընկերների հետ որոշ տարաձայնություններ կունենաք: Հետաձգեք գործնական հանդիպումները, սահմանափակեք ազդեցիկ մարդկանց հետ շփումները: Անձնական հարաբերություններում լուրջ որոշումներ կայացնելու ճիշտ ժամանակն է, առավել վճռական եղեք: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալնել: Փորձեք մոռանալ բոլոր հոգսերը և լիցքաթափվել հաճելի մարդկանց ընկերակցությամբ: Հրաժարվեք վնասակար սովորություններից: 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян