18-ամյա ֆրանսիացին 3 ամիս բանտում կանցկացնի՝ «ահաբեկչությունն արդարացնելու» համար
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Դիժոն քաղաքի 18-ամյա բնակիչը 3 ամիս ժամկետով ազատազրկվել է՝ «ահաբեկչությունն արդարացնելու համար». նա իր տան ինտերնետը «Daesh 21» է կոչել (DAESH - «Իսլամական պետության» արաբերեն անվանման հապավումը): Այս մասին հաղորդում է RFI-ը՝ վկայակոչելով AFP-ն:
Դատախազություն քրեական գործ է հարուցել այս տարվա հուլիսին, երբ մեղադրյալի հարեւանը նկատել է «կասկածելի անվանումն» ու դիմել ոստիկանություն:
Պատանու փաստաբան Քարիմա Մանհուլին, ըստ Bien Public կայքի, պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: «Նախաքննության շրջանակում իմ պաշտպանյալի բնակարանում խուզարկություն են կատարել, սակայն կասկածելի ոչինչ չեն գտել»,- ասել է փաստաբանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը «պարզապես 18-ամյա պատանու հիմար արարք է, որը չի կարողանում նույնիսկ բացատրել, թե ինչու է դա արել»:



