Սեքսը քայքայում է տղամարդկանց իմունիտետը
ЛАЙФԳիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ սեքսը քայքայում է տղամարդկանց իմունիտետը: Ըստ նրան` հագեցած ինտիմ կյանքը, որը շատերը համարում են լավ ինքնազգացողության գրավական, իրականում թուլացնում է տղամարդու իմունային համակարգը:
Ուսումնասիրողները փորձ են իրականացրել դաշտային ծղրիդների վրա և բացահայտել են կապ սպերմայի արտադրման և արուի առողջության միջև: Այս կենդանիների արուների դեպքում շատ դժվարացել է բարձրորակ սերմի արտադրությունը: Ողջ էներգիան ուղղորդելով սեռական հարաբերությանը՝ նրանք տանջանքների են դատապարտել իրենց օրգանիզմի մյուս համակարգերը և իմունային համակարգը: Ի վերջո գիտնականները հավաստիացնում են, որ սպերմատոզոիդի ինտենսիվ արտադրման դեպքում տղամարդու օրգանիզմը հատկապես խոցելի է դառնում բակտերիալ ինֆեկցիաների նկատմամբ:
Նրանք նաև նշել են, որ տղամարդը նման է դաշտային ծղրիդին: Այսպիսով` ստացվում է, որ սեքսից հետո նրանց օրգանիզմում ավելանում է բակտերիալ վարակների առաջացման հավանականությունը:



