Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես պաշտպանել դեմքը ցուրտ եղանակից. Խորհուրդներ մաշկաբան-կոսմետոլոգից

ЛАЙФ
Life.panorama.am-ը շարունակում է փոխանցել մասնագետների խորհուրդները` կապված դեմքի եւ մաշկի հետ: Այս անգամ «ԼԻՏՏԵ» բժշկական կոսմետոլոգիական կենտրոնի մաշկաբան-կոսմետոլոգ Սոնա Սարգսյանը իր մասնագիտական խորհուրդներն է տվել, թե ցուրտ եղանակին ինչպե՞ս է պետք խնամել դեմքը:
 
«Նախ յուրաքանչյուր խնամք պետք է սկսել` ճշտելով մաշկի տեսակը (չոր, յուղոտ, կոմբինացված), քանի որ սա իմանալով է, որ կարելի է ճիշտ խնամք կազմակերպել: Միաժամանակ, անկախ մաշկի տեսակից, ցուրտ եղանակին խոնավեցնող քսուքների օգտագործումը հնարավորինս պետք է պակասեցնել, օգտագործելու դեպքում էլ տանից դուրս գալուց գոնե 20 րոպե շուտ այն օգտագործել, քանի որ ցուրտ եղանակին դրանք կարող են մեր դեմքին սառչել բյուրեղիկների նման, որը մեր աչքին տեսանելի չէ, բայց մեր մաշկը կվնասվի: Եւ առհասարակ, առավել նախընտրելի կլինի, եթե նախապատվությունը ավելի տրվի սնուցող քսուկներին: Խոսքն, իհարկե, շատ երիտասարդների մասին չէ, քանի որ երիտասարդներին (18-30 տարեկան) ավելի շատ ցուցվում է հնարավորինս պակասեցնել նման քսուքների օգտագործումը, եթե չկան արտահայտված խնդիրներ: Սնուցող քսուքներն իրենց մեջ պաշտպանիչ հատկություն ունեն, ավելի յուղային են, դրանք կօգնեն նաեւ նրանց, ովքեր ցրտից շուտ կարմրում են կամ դեմքը ճաքճքում է: Ի դեպ, թեեւ երիտասարդները հնարավորինս քիչ պետք է օգտագործեն այդ քսուքները, սակայն ձմռան ամիսներին կարող են բացառության կարգով նման քսուքներով խնամել դեմքը, կամ նախապատվությունը ավելի շատ տալ բուժիչ ու պաշտպանիչ բաղադրություն ունեցող խնամող, այլ ոչ թե սնուցող քսուքներին»,- մեզ հետ զրույցում նշեց մասնագետն ու ընդգծեց.
 
«Կան սնուցող քսուքներ, որոնք հենց նախատեսված են ցրտին դիմակայելու համար: Խորհուրդ կտամ նման քսուքներ գնել հիմնականում դեղատնային ցանցերից, հատկապես, որ դրանցում հիմա բավականին լավ տեսականի կա, հսկողությունն էլ` մեծ է»:
 
Մաշկաբան-կոսմետոլոգը մեզ հետ զրույցում ցուրտ եղանակին տնային պայմաններում դեմքի խնամքի մի քանի տարբերակներ նշեց.
 
«Նախ առաջին կարեւոր գործոնը, երբ կինը` դեմքը տոնային քսուքով պատված, գալիս է տուն, առաջին հերթին պետք է լվանալ դեմքը, սակայն ձմռանը ցանկալի չէ, որ անմիջապես տաք ջրով դեմքը լվացվի: Այս պարագայում հնարավորինս ցածր ջերմաստիճանի ջրով պետք է լվանալ, որպեսզի մաշկը ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ չզգա: Ինչ վերաբերում է տնային պայմաններում կազմակերպվող խնամքին, խորհուրդ կտամ 7-10 օրը մեկ նախապատվություն տալ սնուցող դիմակներին, որոնք հարուստ կլինեն բուսական յուղերով, կաթնաշոռով, թթվասերով, սրանք կօգնեն առավելապես փափկեցնել դեմքը:
 
Այս պարագայում կինը կարող է ձեռքի տակ եղած մթերքնեով եւս իր համար օգտակար դիմականեր պատրաստել: Օրինակ` վարսակի փաթիլների մեջ կարող ենք ավելացնել թթվասեր, որպեսզի համասեռ զանգված դառնա ու քսել դեմքին: Այստեղ կարող ենք ավելացնել նաեւ մի փոքր կաթնաշոռ, կես հատ բանան, անգամ այդ ամենին կարելի է ավելացնել նուշի, ծիրանի, խաղողի կորիզների յուղերից որեւէ մեկը: Ճիշտ է, նշածս պարագաներն ամբողջությամբ խառնելով կարող ենք դիմակներ պատրաստել,  սակայն, կարող ենք նաեւ դրանցից մեկ-երկու բաղադրիչով պատրաստել (օրինակ` վարսակի փաթիլներին ավելացնել միայն թթվասեր, միայն կաթնաշոռ, միայն որեւէ յուղ, կամ կաթնաշոռին ավելացնել միայն բանան, միայն մեղր), անգամ կարելի է բուսական յուղերն ուղղակի տարածել դեմքին: Խնամքի հարցում շատ օգտակար հատկություն ունի նաեւ մեղրը, սակայն այս պարագայում կինը պետք է հսկատ իմանա, որ ալերգիկ ռեակցիաներ չունի: Կավը եւս ունի լավ մաքրող ու սնուցող հատկություն, ուստի նշածս պարագաները կարող ենք խառնել ոչ թե վարսակի փաթիլների, այլ կավի հետ:
 
Նշեմ նաեւ, որ երիտասարդներին կրկին խորհուրդ կտամ դիմակներ պատրաստելիս յուղային կողմերը պակասեցնել եւ նախապատվությունը տալ մաքրող դիմակներին»:
 
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана