«Ժամանակ». Վանաձորի ավագանու արտահերթ նիստին քվորում չի ապահովվելու
ПОЛИТИКА«Այսօր տեղի է ունենալու Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։ Նիստը, սակայն, ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ը, ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեն 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն հոկտեմբերի 8– ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։ Արդյունքում բավական լարված իրավիճակ է ստեղծվելու, քանի որ քվորում չի ապահովվելու նիստը գումարելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



