Որո՞նք են լայն տարածում գտած սեռավարակները և դրանց կանխարգելման և բուժման միջոցներն ու եղանակները
ЛАЙФՍեռական ճանապարհով փոխանցվող վարակների, կամ ինչպես տարածված է ասել վեներական հիվանդությունների հիմնական հավանականությունը հենց սեռական ճանապարհով փոխանցումն է:
Գոնոռեա (սուսանակ)
Գոնոռեան հիմնականում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է: Այն հանդիսանում է փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության, անպտղության պատճառներից մեկը: Այս հիվանդության հարուցիչը գոնոռեայի բակտերիան է:Ե թե հղի կինը վարակված է գոնոռեայով, կարող են ախտահարվել նաև նորածնի աչքերը:
Գոնոռեայի ախտանշաններն են.
-
Հեշտոցային դեղնականաչ կամ սպիտակ գույնի արտադրություն
-
Արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո
-
Ցավ սեռական հարաբերության ժամանակ
Եթե կասկածում եք, որ ձեզ մոտ կա այս սեռավարակը, անպայման դիմեք բժշկի և հիշեք, որ գոնոռեայի առկայության դեպքում մեծանում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:
Սիֆիլիս
Սիվիլիսը նույնպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն է, որը չափազանց վարակիչ է:Հիվանդության վարակումը հնարավոր է նաև վնասված մաշկի, երկարատև համբույրի միջոցով:
Սիֆիլիսի ախտանշաններն են.
-
Ցանավորում ձեռքի ափերի վրա
-
Ջերմություն
-
Սրտխառնոց
-
Մազաթափություն
-
Թաց վերքեր սեռական օրգանների վրա
Սիֆիլիսը բուժվում է հակաբիոտիկների միջոցով:
Տրիխոմոնիազ
Այն տարածված սեռավարակ է: Այն տարածվում է սեռական ճանապարհով:Կանանց մոտ հիվանդությունն ախտահարում է հեշտոցը, միզուկը, արգանդի վզիկը և միզապարկը:
Տրիխոմոնիազի ախտանշաններն են.
-
Քոր՝ հեշտոցի և սեռական օրգանների շրջանում
-
Առատ հեշտոցային հոտով արտադրություն
-
Սեռական օրգանների կարմրածություն
-
Սեռական հարաբերության ժամանակ տհաճություն
Վերոհիշյալ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, որովհետև այն բուժում են հատուկ դեղամիջոցներով:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ
ՄԻԱՎ-ի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է: ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդությունը, հիվանդության վերջին փուլն է: Այս հիվանդությամբ վարակվում են վարակված արյան միջոցով և սեռական ճանապարհով:
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի ախտանշաններն են.
-
Բարձր ջերմություն
-
Գլխացավ
-
Թուլություն
-
Գեղձերի մեծացում
Այս վարակն ախտորոշում են արյան շիճուկի հատուկ քննությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



