Թրամփը «ֆանտաստիկ նախագահ» կլինի ԱՄՆ-ի համար, կարծում Է նրա կինը
ОБЩЕСТВОԴոնալդ Թրամփը «ֆանտաստիկ նախագահ» կլինի Միացյալ Նահանգների համար: Դրանում համոզված Է նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, այս մասին նա հայտարարել Է՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի նահանգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա հավատում Է ձեզ, նա հավատում Է Ամերիկային, նա ԱՄՆ-ի ֆանտաստիկ նախագահ կլինի»,- ասել Է Մելանյա Թրամփը: Նրա ելույթը, որն առաջինն Է Հանրապետական կուսակցության համագումարում Թրամփի թեկնածության առաջադրումից հետո, դահլիճում ուղեկցել են «մենք սիրում ենք քեզ» բացականչությունները:
Մելանյայի խոսքով՝ Թրամփի հետ ամուսնության 18 տարվա ընթացքում ինքը տեսել Է, որ «նա ցանկանում Է ավելի լավը դարձնել այս երկիրը»: «Մենք ցանկանում ենք նախագահի, որը մարտնչի՞ մեզ համար: Ուրեմն մենք ցանկանում ենք, որ նախագահ լինի Դոնալդ Թրամփը»,- ասել Է Մելանյան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



