Գիտնականները նշել են շաքարի չարաշահման գլխավոր վտանգը
ОБЩЕСТВОՇվեդիայի Լունդի համալսարանի մասնագետները պարզել են, որ մեծ քանակությամբ շաքարի գործածումը բարձրացնում Է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Գիտնականների հոդվածը հրապարակվել Է British Journal of Nutrition-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկարատեւ հետազոտությանը, որը շարունակվել Է 17 տարի, մասնակցել Է շաքարախտով եւ սրտի հիվանդություններով չտառապող շուրջ 26 հազար մարդ: Կամավորները լրացրել են օրագրեր, որտեղ նշել են, թե իրենք ինչ են կերել ամեն օր, ինչպես նաեւ պարբերաբար բուժզննումներ են անցել: Արդյունքների առավելագույն ստուգությունն ապատհովելու համար գիտնականները ոչ միայն գնահատել են գործածվող քաղցր ըմպելիքների քանակը, այլեւ վերլուծել են մասնակիցների ամբողջ սննդաբաժինը:
Պարզվել Է, որ այն մարդկանց 5 տոկոսի մոտ, ովքեր կալորիաների օրական քանակի 15 տոկոսն ստացել են շաքարից, սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգը մեծացել Է մոտավորապես մեկ երրորդով: Ըստ որում արդյունքները սրբագրվել են՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք ավանդաբար կապվում են սիրտ-անոթային հիվանդությունների հետ: Դրանց թվին են դասվում ծխելը, ալկոհոլի գործածումը եւ ֆիզիկական վարժությունները:
Այսպիսով, մասնագետները հանգել են այն եզրակացության, որ շաքարը պետք Է կազմի օրական գործածվող կալորիաների 10 տոկոսից ոչ ավելին:



