Օզդեմիրը դատապարտել է Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունները
ПОЛИТИКАԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը դատապարտել է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորների ձերբակալության փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Օզդեմիրը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Էրդողանն ու նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրենց ավազակներին ուղարկել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության` ժողովրդավարական ճանապարհով ընտրված անդամների դեմ: Ամեն բան տեղավորվում է նրա տրամաբանության մեջ. նախ նա արգելքներով, ձերբակալություններով, գրաքննությամբ լռեցնում է մամուլը, ապա հերթը հասնում է խորհրդարանականներին»,- նշել է Օզդեմիրը:
Բունդեսթագի պատգամավորը նշել է, որ գալու է մի օր, երբ այդ արարքների համար պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ և պատասխան կտան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը ևՖիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 9 պատգամավոր ձերբակալվել են:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



