Եվրոպայում քուրդ ցուցարարները բողոքում են Թուրքիայում պատգամավորների ձերբակալության համար
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայի տարբեր երկրներում բնակվող քրդերը բողոքի ակցիաներ են կազմակերպել Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ANF News-ը, բողոքի ակցիաներ են կազմակերպվել Ստրասբուրգում, Հռոմում, Ֆրանկֆուրտում, Տորոնտոյում, Դորտմունդում, Շտուտգարտում, Բրեմենում, Լոնդոնում և այլ քաղաքներոմ:
Հռոմում զգալի քանակությամբ քրդեր և իտալացիներ հավաքվել են Թուրքիայի հյուպատոսարանի առջև և հայտարարել են, որ չեն ենթարկվելու ֆաշիզմին:
Ֆրանկֆուրտում բողոքի ակցիայի մասնակիցները քրդական դրոշներով և Աբդուլլահ Օջալանի նկարներով քայլերթ են կազմակերպել, իսկ Դորտմունդում նստացույց են իրականացրել:
Լոնդոնում քուրդ ցուցարարները հավաքվել են BBC-ի շենքի դիմաց:
Տարբեր քաղաքներում դեռևս նախատեսվում են նոր գործողություններ, որով ակցիաների մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականության դեմ:



