Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ բարձր մակարդակի դրամատուրգիայի մասին է խոսքը գնում. Սաթենիկ Հազարյանը` «Ազիզյաններ» սիթքոմի մասին
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը, ով նկարահանվում է բոլորովին վերջերս մեկնարկած «Ազիզյաններ» սիթքոմում:
-Սաթենիկ, օրեր առաջ մեկնարկած Ազիզյաններ սիթքոմը արդեն մեծ հետաքրքրությունունի հեռուստադիտողի շրջանում, կպատմեք, թե ո՞ւմ կողմից եք ստացել առաջարկն ուի՞նչը գրավեց այն ընդունելու հարցում:
- Ես իմացա որ, Արմանն ու Հայկ Մարությանները նոր սիթքոմ են սկսում, իսկ ինձ շատ է դուր գալիս տղաների հետ աշխատելը, որովհետև նրանց պրոյեկտները միշտ շատ հետաքրքիր են և սիրված ժողվրդի կողմից, խնդրեցի, որ ես էլ մասնակցեմ քասթինգի, և մի քանի շաբաթ անց ինձ զանգեցին և հայտնեցին, որ ընտրվել եմ Իրինայի դերի համար:
-Կխնդրեմ մի փոքր պատմեք Ձեր հերոսուհու մասին, ո՞վ է նա ու ի՞նչ զարգացումներկունենա:
- Հետաքրքիր կերպար է, որն իր մեջ մարմնավորում է կնոջ մի տեսակ, որոնց համոզմամբ կինը ամենակարևոր էակն է երկրագնդի վրա:
-Հայկ Մարությանի հետ սա Ձեր առաջին համագործակցությունը չէ. Ինչպե՞ս է կայանումայս համագործակցությունն ու առհասարակ ի՞նչ հարաբերություններ է դերասանականանձնակազմի հետ:
- Հայկական սերիալ և կինո արտադրության մեջ Հայկ և Արման Մարությանները տարբերվում են բարձր պրոֆեսինալիզմով և դերասանի հետ անհատական աշխատանքով, նրանց համար դերասանը ամենակարևորն է նկարահնման հրապարակում:
-Սաթենիկ, այսօր իսկական սիթքոմային բազմազանություն է տիրում. Ըստ Ձեզ` «Ազիզյանները» ինչով է տարբերվում մյուսներից ու ո՞րն է նրա առավելությունը:
- Բոլորն էլ գիտեն, որ Ազիզյանները ամերիկյան «Married with children» հանրահայտ սիթքոմի ադապտացիան է, բացի նրանից, որ սիթքոմը ադապտացիա է արվել ավելի քան 30 երկրներում: Եթե չեմ սխալվում, նրա սցենարիստները արժանացել են 7-ից ավել ոսկե գլոբուս մրցանակին, չեմ ուզում վիրավորել մնացած սիթքոմների սցենարիստներին, բայց դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ բարձր մակարդակի դրամատուրգիայի մասին է խոսքը գնում:
-Դուք բազմաժանր դերասանուհի եք. Այնուամենայնիվ Ձեզ ո՞ր ժանրում եք ավելիհարմարավետ զգում` կոմեդիայում, թե դրամայում:
- Ցանկացած դրասան երջանիկ է, երբ իրեն ընձեռնվում է հնարավորություն, աշխատել տարբեր ժանրերում:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան



