Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարացրել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողությունը: Ինչպես նշվում Է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում Է այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն Իրանի դեմ սահմանել Է 1979 թվականին այն բանից հետո, երբ Իրանական հեղափոխության ժամանակ ամերիկացի 50 դիվանագետներ հայտնվեցին իրանական գերության մեջ:
«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռեւս չեն վերադարձել բնականոն հուն, եւ Իրանի հետ 1981 թվականի հունվարի 19-ի պայմանավորվածությունների կատարման գործընթացը շարունակվում Է մինչ այժմ: Այդ պատճառով 1979 թվականի նոյեմբերի 14-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը պետք Է ուժի մեջ մնա»,- նշվում Է փաստաթղթում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



