Գերմանիայում ցեղասպանության բանաձեւի պատճառով սպառնալիքների գործով առաջին դատավճիռներն են կայացրել
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում ծագումով թուրք գերմանացի պատգամավորների հասցեին Հայոց ցեղասպանության բանաձեւի պատճառով սպառնալիքների գործով առաջին դատական որոշումներն են կայացրել: Բեռլինի վարչական դատարանը 600 եվրոյով տուգանել է մի թուրքի, որը Facebook սոցիալական ցանցում Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սեւիմ Դաղդելենին «պոռնիկ» էր անվանել, հայտնում է Berliner Zeitung-ը:
Եվս մեկ պատասխանողի պարտավորեցրել են 700 եվրո վճարել այն բանի համար, որ նա Կանաչների կուսակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրին «շան որդի» է անվանել:
Սեւիմ Դաղդելենը բողոքարկել է դատարանի որոշումը: «Լավ է, որ համացանցը ոչ իրավական դաշտ է: Հուսամ, որ վճիռը զսպող գործոն կլինի»,- ասել է նա՝ հայտնելով, որ ինքն իրեն իրավունք է վերապահում իրավաբանական քայլեր ձեռնարկել իր հասցեին ստացվող սպառնալիքների պատճառով:
Օզդեմիրն իր հերթին դրական է համարում այն, որ վիրավորանքներն ու սպառնալիքներն ավելի հաճախ են քրեական հետաքննության առարկա դառնում:



