Քլինթոնի եւ Թրամփի վարկանիշների միջեւ տարբերությունը նվազագույն Է
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն ընդամենը երեք տոկոսով Է գերազանցում հանրապետական Դոնալդ Թրամփին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է New York Times եւ CBS հեռուստաալիքի կողմից անցկացված հարցումից: Մեկ ուրիշ հարցման համաձայն՝ Քլինթոնը Թրամփին գերազանցում Է երկու տոկոսային կետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես վկայում Է New York Times-ի հարցումը, ընտրություններում Թրամփի օգտին պատրաստ Է քվեարկել ամերիկացիների 45 տոկոսը, Թրամփի օգտին՝ 42 տոկոսը:
Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը հայտնել Է, որ քվեարկել Է վաղաժամկետ. ընդամենը վաղաժամկետ քվեարկածների թիվը 22 միլիոն Է:
Հարցման հեղինակները նշում են, որ Քլինթոնը 11 տոկոսով ավելի մեծ ժողովրդականություն Է վայելում կանանց շրջանում, իսկ Թրամփը՝ 14 տոկոսով՝ տղամարդկանց շրջանում:
Թեկնածուների վարկանիշների միջեւ տարբերությունը վերջին շաբաթվա ընթացքում կրճատվել Է: RealClearPolitics-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 27-ին Քլինթոնն առաջատարն Էր միջինը 5,6 տոկոսի տարբերությամբ, իսկ նոյեմբերի 2-ին այն կրճատվել Է արդեն մինչեւ 1,7 տոկոս:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:



