Հայաստանում գրանցվել է 7,1 տոկոսի արդյունաբերական աճ
ЭКОНОМИКАՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին ամբողջ արտադրությունը կազմել է 1 տրիլիոն 28 մլրդ 5,3 մլն դրամ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,1 տոկոսով:
Այդ թվում բավականին աճ են գրանցել հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումը՝ շուրջ 13,7 տոկոս:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 5,6 տոկոսով աճել է մշակող արդյունաբերությունը, 5,8 տոկոսով՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, իսկ 7,1 տոկոսով՝ ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



