Ինչո՞ւ է աղը վնասակար և ինչպե՞ս այն սահմանափակել սննդաբաժնում
ЛАЙФԳիտնականները կարծում են, որ աղի չափազանց շատ օգտագործումը ծերացնում է: Իսկ որքա՞ն աղ է մարդուն անհրաժեշտ: ԱՀԿ-ն սահմանել է օրական 5 գր աղի չափաքանակը, իսկ մարդն օրական օգտագործում է 9-12 գր աղ:
Թիրախը երիկամներն ու անոթներն են:
Աղը կոշտացնում է անոթներ, խաթարում անոթների աշխատանքը։ Անոթները չեն կարողանում լայնանալ, հետո՝ իրենց հիմնական ձևին վերադառնալ: Այդ պատճառով արագանում է սրտի աշխատանքը և բարձրանում արյան ճնշումը: Աղը դժվարացնում է նաև երիկամների աշխատանքը: Շատ աղ օգտագործելու դեպքում օրգանիզմն աշխատում է նաև գիշերը՝ քնած ժամանակ, ինչի հետևանքով առավոտյան արյան ճնշումը բարձրանում է:
Ինչպե՞ս սահմանափակել աղի քանակը սննդաբաժնում:
1. Մի՛ գնեք կիսաֆաբրիկատներ, որովհետև երբեք չեք կարող իմանալ, թե դրանց մեջ որքան աղ կա:
2. Մթերք գնելիս ուշադրություն դարձրեք, թե որքան աղ է այն պարունակում:
3. Փորձեք ուտելիքն աղի՞ է, թե՞ ոչ, ապա աղ ավելացրեք, գուցե դրա կարիքն ընդհանրապես չկա:
4. Ուտելիք պատրաստելիս փորձեք աղի փոխարեն այլ համեմունքներ օգտագործել:
5. Երբ սննդին լրացուցիչ աղ չավելացնեք, կվարժվեք ուտելիքի այդ համին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



