Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ. ՀՀ վարչապետ
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է առողջ ապրելակերպի ապահովումը և անչափահասներին ծխախոտի ու ալկոհոլային խմիչքները վաճառելու արգելքի սահմանումը:
«Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր սահմանել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ և նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին: Վարչապետն ընդգծեց, որ արդեն հանձնարարել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կազմակերպել զանգվածային առողջ ապրելակերպի հետ կապված քարոզչություն:
«Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում ներմուծել տարիքային սահմանափակում», - նկատեց Կարեն Կարապետյանը:



