Ереван, 09.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«13 տարեկանում մեքենա եմ լվացել, 14-ում քարտեր էի տարածում՝ տնից տուն այցելելով». Դիանա Մալենկո

ФОТО

168.am-ը գրում է․ Հարցազրույց հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյի հետ Այս ոչ հայկական արտաքինով և ազգանունով հաղորդավարուհին եթերում հայտնվելու առաջին իսկ օրերից աչքի է ընկել իր անկեղծությամբ, անվերջ խոսելու ցանկությամբ և վարակիչ ժպիտով։ Որքանո՞վ է այս ամենը համապատասխանում նրա իրական «ես»-ին, և որքանո՞վ է այդ ամենը պարզապես հեռուստատեսային կերպար։ Ի՞նչ պայմանների առկայությամբ է Դիանան պատրաստ` նկարահանվել բաց և ինտիմ տեսարաններում, և արդյո՞ք արժե Հայաստանում նման ռիսկի դիմել։ Այս և այլ հարցերի շուրջ է ծավալվել մեր զրույցը Դիանա Մալենկոյի հետ։

- Ձեզ երևի թե մանկուց ասում են, որ գեղեցիկ եք։ Դա Ձեզ համար «բարևի»-ն համարժեք մի խո՞սք է դարձել։

Картинки по запросу Դիանա Մալենկո

– Իրականում փոքր ժամանակ ես այնքան գեշ, անճոռնի երեխա էի, որ չեք էլ կարող պատկերացնել։

- Ի՞նչ իմաստով։

– Բառիս ամենաուղիղ իմաստով։ Գլուխս մի քիչ մեծ էր մարմնիցս, ականջներս էլ` «լոշտակ»։ Մի տեսակ շատ անհամաչափ էի, ախր… (ծիծաղում է.- Ք.Մ.)։

- Դուք մեծացաք` Ձեր գլուխը փոքրացա՞վ, ականջներն էլ տե՞ղն ընկան։

– Այո։ Ծիծաղում ենք հիմա, բայց ես լուրջ եմ ասում։ Խոստանում եմ ցույց տալ մանկությանս լուսանկարը։ Դեգեներացիա, իհարկե, չկար, բայց իրոք մի քիչ անհամաչափ երեխա էի։

Картинки по запросу Դիանա Մալենկո

 

- Լավ, իսկ հիմա, երբ ամեն ինչ իր տեղն է ընկել, ինչպիսի՞ն է Ձեր զգացողությունը, երբ Ձեզ շարունակ ասում են, որ յուրահատուկ գեղեցկություն ունեք։

– Գնահատում եմ ցանկացած հաճոյախոսություն։ Սակայն շատ ավելի հաճելի է, երբ ոչ շաբլոն ձևով են այդ մասին ասում։ Համեմատում են երևույթների, ինչո՞ւ ոչ` նաև առարկաների հետ։

- Զգացե՞լ եք, որ Ձեր բնատուր ազատությունը, հմայքը տղամարդկանց զինաթափ է անում։ Ձեզ դո՞ւր է գալիս այդ գիտակցումը։

– Իհա՛րկե դուր է գալիս։ Իսկ այդ ո՞ր աղջկան կամ կնոջը դուր չի գա` զգալ, որ կարողանում է ազդեցություն թողնել տղամարդու վրա։ Պարզապես կան աղջիկների տարբեր տեսակներ։ Կան ամփոփ աղջիկներ, որոնք առավել առեղծվածային են և կրկին այդպես զինաթափ են անում տղամարդկանց և հետաքրքիր են իրենց տեսակով։ Կան ազատ, ակտիվ, թեթև, բայց ոչ խորը աղջիկներ։ Նրանք էլ ունեն իրենց տեսակի նախընտրողները։ Եվ կան աղջիկներ, որոնք այնպիսին են, ինչպիսին որ կան։ Ես պատկանում եմ երրորդ տեսակին։ Ամենից շատ ատում եմ, երբ մարդն առաջին հերթին` ինքն իր հետ անկեղծ չէ։ Չեմ սիրում շինծու շարժուձևը, խոսելաոճը։ Ըստ իս` իմ ամենամեծ «ֆիշկան» իմ անկեղծությունն է։

Картинки по запросу Դիանա Մալենկո

 

- Ժպիտը Ձեզ մոտ ինքանպաշտպանության միջո՞ց է դարձել։

– Ընկերներիցս մեկն օրեր առաջ հարցրեց. «Քեզ մոտ իրո՞ք միշտ ամեն ինչ կարգին է, որ մշտապես ժպտում ես, թե՞ պարզապես քողարկում ես ներսդ կուտակված բացասականը»։ Պատասխանեցի` ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Դա ունի միայն մի պատճառ. ուղղակի չեմ ուզում իմ խնդիրները փաթաթել դիմացինիս վզին։ Կարող է ես հիմա, օրինակ, շատ լավ տրամադրությամբ հարցազրույց տամ, իսկ հետո գնամ տուն, հիշեմ իմ խնդիրներն ու բարձս գրկեմ ու լաց լինեմ։ Բայց ես տեսակով չեմ սիրում բարդացնել ո՛չ իմ, ո՛չ էլ դիմացինիս կյանքը։

- Ե՞րբ է կինն իրեն իդեալական զգում։

– Կինն իրեն իդեալական է զգում միայն այն ժամանակ, երբ զգում է, որ իրենով հիանում են։ Ես, դեռևս իմ կարճ կյանքից, շատ հստակ եմ դա հասկացել։ Երբ քեզնով հիանում են, դու քեզանից անկախ` այնպիսի բաներ ես հայտնաբերում, որ մինչ այդ գլխի էլ չէիր ընկնում։

- Այսինքն` Ձեզ համար կարևո՞ր է, որ Ձեզանով հիանան։

– Պարտադիր է։ Ես դա սիրում եմ և խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց։ Չկա տգեղ կին։

- Կամ, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. «Не бывает некрасивых женщин, бывает мало водки»։

– Ուղղակի կան կանայք, ովքեր իրենց դեռ չեն գտել, ինչի հետևանքով էլ դեռևս չեն գտել իրենց տղամարդուն։ Շատ կարևոր է, երբ փոքր տարիքից սկսում ես ինքնուրույն քայլեր անել, որոշումներ կայացնել։ Երբ կարողանում ես «ինքնաանալիզով» զբաղվել, արածդ քայլերն ու հետևանքները վերլուծել, այդ դեպքում միայն հնարավոր է առաջընթաց թե՛ կարիերայում, թե՛ անձնական կյանքում։ Բոլորին թվում է` ինձ մոտ միշտ ամեն ինչ շատ հարթ է եղել և հեշտ տրվել։ 13 տարեկանում մեքենա եմ լվացել, 14-ում «օրանժի» քարտեր էի տարածում` տնից տուն մտնելով։ Այդ հետո է եղել առաջարկը հեռուստաընկերությունից։

- Մալենկո, պատմեք Ձեր ազգության մասին։

– Պապիկս ուկրաինացի է եղել։ Պատերազմի ժամանակ հոսպիտալացվել է Հայաստան, որտեղ և ծանոթացել է տատիկիս հետ։ Հայրական կողմից ուկրաինացի ենք, այստեղից էլ և ազգանունս` Մալենկո։

В Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мира