«Հայկական ժամանակ». Լարսի անցակետը բաց Է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ОБЩЕСТВО«Երեկ հանրապետությունում տեղացած առատ ձյունը որոշակի խնդիրներ Էր առաջացրել։ Մասնավորապես Երևան-Սևան ավտոմայրուղու, այսպես կոչված, Չայնիի ոլորաններում մի քանի տասնյակ մեքենաներ Էին արգելափակվել։ Դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը արգելափակումից դուրս Է բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենա (160 ուղևոր)։ Ցերեկը ճանապարհն արդեն անցանելի Էր։ Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորաններում՝ թունելից մոտ 700 մ ներքև Դիլիջան քաղաք տանող հատվածում, խափանված ծանրաքարշ մեքենաների պատճառով դժվարանցանելի Էր դարձել Դիլիջանի լեռնանցքը։ Երեկոյան վերականգնված Էր նաև երթևեկությունը Դիլիջանի լեռնանցքում։ ՀԺ-ն ահազանգ ստացավ, որ վատ վիճակում Էի նաև Սիսիան–Գորիս միջպետական ավտոճանապարհը։ Այստեղ Էլ 5-6 տրանսպորտային միջոց էր արգելափակվել։
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ժամը 20.00-ի դրությամբ դժվարանցանելի Էին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Լարսի անցակետը բաց Է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



