Շարմ Էշ Շեյխի օդանավակայանում զննում են նույնիսկ նախարարներին եւ վարչապետին
ОБЩЕСТВОԿարմիր ծովի Շարմ Էշ Շեյխ առողջարանային քաղաքի օդանավակայանի պահպանությունը հուսալիորեն ապահովում Է ոստիկանության եւ Եգիպտոսի «Ֆալկոն» պահպանության մասնավոր ընկերության համատեղ գործունեությունը, միջոցները կիրառվում են բոլորի, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆոդան, նահանգ, որտեղ գտնվում Է Շարմ Էշ Շեյխ հռչակավոր առողջավայրը:
«Մենք հավատում ենք թե՛ մեր ոստիկանությանը եւ թե՛ մասնավոր ընկերությանը, իսկ անվտանգության ապահովումը դարձել Է կրկնակի հուսալի: Բացառություն չի արվում ոչ մեկի, ո՛չ նախարարի, ո՛չ նահանգապետի, ո՛չ տնօրենի համար: Յուրաքանչյուր ոք լիակատար զննում Է անցնում, նույնիսկ վարչապետին են զննել»,- պարզաբանել Է նա:
Ֆոդան նաեւ հավելել Է, թե բազմաթիվ արտասահմանյան ստուգումները հաստատել են, «որ քաղաքն անվտանգ Է»:



