Մորդաշովը Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենն Է դարձել ըստ Bloomberg-ի վարկածի
ОБЩЕСТВО«Սեվերստալ»-ի հիմնական սեփականատեր եւ տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովն ամենահարուստ ռուսաստանցի միլիարդատերն Է դարձել միլիարդատերերի՝ Bloomberg-ի ամենօրյա ինդեքսի (Bloomberg Billionaires Index) համաձայն՝ հետ մղելով ռուսաստանցի մեկ այլ գործարարի՝ Վլադիմիր Պոտանինին:
Գործակալությունը նշում Է, որ, ըստ հոկտեմբերի 31-ի տվյալների, Մորդաշովի կարողությունը նախորդ առեւտրական օրվա նկատմամբ ավելացել Է 126,3 մլն դոլարով՝ հասնելով 15,7 մլրդ դոլարի, ինչը 200 միլիոն դոլարով գերազանցում Է Պոտանինի՝»Ինտերռոս» ընկերության նախագահի, կարողությունը, որին պատկանում Է «Նորիլսկի նիկել»-ի բաժնետոմսերի շուրջ 30 տոկոսը:
Այսպիսով, Մորդաշովը հայտնվել Է Bloomberg-ի վարկանիշի 49-րդ տեղում, որում ընդգրկված են աշխարհի 200 ամենահարուստ մարդիկ, իսկ Պոտանինը 51-րդ տեղում Է:
Ինչպես նշում Է գործակալությունը, «Սեւերոստալ»-ի բաժնետոմսերի գինը վերջին 12 ամսվա ընթացքում աճել Է 18 տոկոսով այն դեպքում, երբ «Նորնիկել»-ի արժեթղթերն Էժանացել են 3 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



