Ինչպես ճիշտ պատրաստել բիսքվիթի խմորը
ЛАЙФՑանկացած խմոր իր պատրաստման նրբություններն ու գաղտնիքներն ունի։ Բիսքվիթի խմորը ավելի փափուկ ու նուրբ է ստացվում, սակայն ոչ այնքան փուխր, ինչպես շերտավոր խմորը։ Այն օգտագործվում է տորթեր, թխվածքաբլիթներ եւ ռուլետներ պատրաստելու համար։
400գր. խմոր ստանալու համար ձեզ անհրաժեշտ է՝
Ալյուր – 4 ճ.գդ.,
Շաքարավազ – 4 ճ.գդ.,
Ձվի դեղնուց – 6 հատ.,
Ձվի սպիտակուց – 8 ճ. գդ.
Առաջին հերթին հարկավոր է սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, շաքարավազի ¾-ը լցնել դեղնուցի մեջ եւ հարել մինչեւ շաքարավազի հատիկները լուծվեն. զանգվածը 2-3 անգամ պետք է ավելանան։
Մեկ ուրիշ տարայի մեջ պետք է հարել սպիտակուցը, որի զանգվածը արդյունքում պետք է ավելանա 4-5 անգամ, ինչից հետո անհարժեշտ է ավելացնել շաքարավազի մնացած մասը եւ շարունակել հարել։
Հաջորդիվ հարկավոր է դեղնուցի եւ շաքարավազի տարայի մեջ լցնել սպիտակուցի զանգվածի 1/3-ը, ավելացնել ալյուրն ու հարել։ Այնուհետեւ անհարժեշտ է լցնել նաեւ սպիտակուցի մնացած մասը եւ խառելով միատարր զանգված ստանալ։
Վերջում մնում է միայն ջեռոցի տարայի վրա մարգարին քսել, լցնել ստացված զանգվածը եւ եփել 230 աստիճանով տաքացրած ջեռոցի մեջ։



