Բրիտանական հակահետախուզության տնօրենը ՌԴ-ն սպառնալիք է համարել երկրի համար
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնությունն սպառնալիք Է ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար՝ ագրեսիվ քաղաքականություն վարելով արտասահմանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հոկտեմբերի 31-ին The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել Է MI-5 բրիտանական հակահետախուզության տնօրեն Էնդրյու Փարքեր:
«Ռուսաստանը մի ամբողջ շարք պետական մարմիններ Է օգտագործում, որպեսզի արտասահմանում իր արտաքին քաղաքականությունն առաջ տանի ավելի ու ավելի ագրեսիվ մեթոդներով, ներառյալ քարոզչությունը, լրտեսությունը, խափանարար գործունեությունը եւ կիբեռգրոհները: Ռուսաստանն այսօր գործում Է ամբողջ Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում»,- ասել Է Փարքերը: «MI-5-ի աշխատանքն այդ ամենի դեմն առնելն Է»,- հավելել Է նա:
Ինչպես նշում Է թերթը, Փարքերը դարձել Է MI-5-ի առաջին ղեկավարը, որը լրագրային հարցազրույց Է տվել գերատեսչության գոյության ողջ 107-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



