Օլանդը խոստացել է միգրանտների նոր ճամբարի ստեղծում թույլ չտալ Կալեում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հավաստիացրել Է ֆրանսիացիներին, թե թույլ չի տա, որ անօրինական ներգաղթյալները վերստեղծեն ճամբարը Կալե քաղաքի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է հարցազրույցում, որը հրապարակվել Է La Voix du Nord տարածաշրջանային թերթում:
«Ես իմ աջակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Կալեի բնակիչներին, որոնք շատ երկար ամիսներ հարկադրված Էին դիմակայել իրենց տարածաշրջանում տիրող լարված իրադրությանը: Ես նրանց հավաստիացնում եմ, որ անօրիանակն միգրանտների վերահաստատում այդ վայրում թուլ չենք տալու»,-ասել Է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդն իր հարցազրույցում գոհունակություն Է հայտնել Կալեից միգրանտների տեղափոխման գործողության հաջող իրականացման կապակցությամբ: «Այդ գործողությունն իրականացվեց մարդասիրական եղանակով եւ մարդկանց արժանապատվության հարգմամբ, միեւնույն ժամանակ այն արդյունավետ Էր եւ անցկացվեց պահանջվող վճռականությամբ»,- հավելել Է Օլանդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



