Երևանի Ազատամարտիկների փողոցում 2 մարդու են վրաերթի ենթարկել
ОБЩЕСТВОԱրտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 31-ին՝ ժամը 18.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Յ. Ս.-ը (1938 թ. ծնված) «ԳԱԶ 24-10» մակնիշի 65 ՍՏ 820 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Ս.-ին (2007 թ. ծնված) և Ա. Կ.-ին (1959 թ. ծնված):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ս.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները Ա. Կ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքանա, որը տուժածին հոսպիտալացրել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



