Հայ դերասանները հաջող են հանդես եկել Լիտվայում կայացած թատերական փառատոնում
ОБЩЕСТВОՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 12-15-ը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արթուր Կարապետյանը մասնակցել են Վիսագինեսում կայացած «ATSPINDIS» միջազգային թատերական 11-րդ փառատոնին: «Հայաստանն այդ փառատոնին վեցերորդ անգամ է մասնակցում: Ռոբերտ Հակոբյանը և Արթուր Կարապետյանը հանդես եկան ոնոներկայացումներով»,-«
Ռոբերտ Հակոբյանը ներկայացել է Ստեֆան Ցվայգի «Ամոկ», իսկ Արթուր Կարապետյանը` Կարինե Խոդիկյանի «Կույրը» բեմադրություններով:
«Տպավորություններս չափազանց դրական էին: Հայկական մտածելակերպով փորձեցի ներկայացնել Յագոյի կերպարը: Չնայած ռուսերենով էր խաղում, մտավախություն ունեի, որ գուցե այն չհասկացվի օտարազգի հանդիսատեսի կողմից: Ի ուրախություն մեզ, ներկայացումը բարձր գնահատականի արժանացավ»,-ընդգծեց դերասան Արթուր Կարապետյանը:
Ըստ Մարիաննա Մխիթարյանի` Արթուր Կարապետյանը հիանալի էր բեմում և խորը փիլիսոփայական տեսանկյունից ներկայացրեց Յագոյի կերպարը:
«ATSPINDIS» փառատոնում այս տարի ցուցադրվել է 13 ներկայացում` Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Իտալիայից, Ուկրաինայից, Թունիսից, Սլովակիայից և այլ երկրներից: Հայ դերասաններին մասնակցության համար հանձնվել են հուշանվերներ և հավաստագրեր:
Արթուր Կարապետյանին հրավիրել են իր ներկայացմամբ մասնակցել Ուկրաինայում կայանալիք «Մարիա» միջազգային թատերական փառատոնին, որն անցկացվելու է 2017 թվականին:
Փառատոնի ընթացքում ցուցադրվել է նաև «Արմմոնո-2016»-ի մասնակից Ելենա Դուդիչի`«Մարգարիտա և Աբուլֆաս» մոնոներկայացումը: Սվետլանա Ալեքսեևիչի «Մարգարիտա և Աբուլֆաս» վեպում արծարծվում է Բաքվի ջարդերի թեման: Ներկայացումը բեմադրվել է Բելառուսում, իսկ պիեսի հեղինակը 2015թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի է արժանացել:



