Դանիայում սառցարանում գտել են սիրիացի փախստական կնոջ եւ նրա երկու դուստրերի դիակները
МЕЖДУНАРОДНОЕՈստիկանությունը Դանիայի հարավի Օբենրո քաղաքում հայտնաբերել Է սիրիացի փախստական կնոջ եւ նրա երկու դուստրերի մարմինները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Local պորտալին:
Հարավային Յուտլանդիայի տարածաշրջանի ոստիկանությունը հոկտեմբերի 31-ի առավոտյան հայտնել Է, որ զոհվածները՝ 27-ամյա կինը եւ նրա յոթ եւ ինը տարեկան երկու դուստրերը, սպանվել են: Այս պահին ոստիկանությունը փնտրում Է զոհված կնոջ ամուսնուն:
«Ոստիկանությունը մտել Է այն տուն, որտեղ երեք զոհվածների դիակները հայտնաբերվել են սառցարանում: Կնոջ ամուսինը, եւ համապատասխանաբար զոհված երեխաների հայրը, բնակարանում չի եղել, այժմ ոստիկանությունը որոնում Է նրան»,- պատմել են իրավապահները:
Ոստիկանները հայտնել են, որ զոհվածի ընտանիքի անդամներն իրենց են դիմել այն բանից հետո, երբ նա մի քանի օր կապի մեջ չի մտել: Սիրիացիների այս ընտանիքը Դանիա Էր ժամանել 2015 թվականի ամռանը, նրանք ստացել Էին փախստականների կարգավիճակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



