Թուրքիան վերածվում է ժամանակակից բռնապետության. Օզդեմիր
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը երկրում մահապատժի վերականգնման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գե րմանական Deutsche Welle պարբերականը:
«Բռնապետությանը վերադառնալուց հետո մահապատիժը պաշտոնական կիրառման մեջ դնելը վերջին ապացույցն է այն բանի, թե որքան է Էրդողանը հեռու Եվրամիության և Արևմուտքի արժեքներից: Այս Թուրքիան արևմտյան երկրների խիղճը հանգստացնելու համար ժողովրդավարության անվան տակ յուրատեսակ ժամանակակից բռնապետության է վերածվում»,- նշել է Օզդեմիրը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս հայտարարություն էր արել, որում ասել էր. «Մահապատիժը մոտ է, մի անհանգստացեք, փառք Աստծո, մոտ է: Մեր կառավարությունը դա կբերի խորհրդարան: Ես հավատացած եմ, որ առաջարկը կանցնի խորհրդարանում, իսկ երբ գա ինձ մոտ, ես դրան հավանություն կտամ: Կարևոր չէ, թե Արևմուտքն ինչ է ասում, կարևոր է, թե իմ ժողովուրդն ինչ է ասում»:



