Հայաստանում ռուսական ավիացիոն տեխնիկան փոխադրվում է շահագործման ձմեռային ռեժիմի
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայում սկսվել Է ՄիԳ-29 ժամանակակից կործանիչների, Մի-8 ռազմափոխադրական ուղղաթիռների եւ Մի-24 հարվածային ուղղաթիռների փոխադրումը շահագործման ձմեռային ռեժիմի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, միջոցառումը կիրականացվի մեկ ամսվա ընթացքում զորամիավորման ինժեներատեխնիկական ծառայության 200-ից ավելի զինծառայողների ներգրավմամբ:
Ինքնաթիռներում եւ ուղղաթիռներում կստուգվի բոլոր համակարգերի, ագրեգատների, հանգույցների ու սարքավորումների աշխատունակությունը, ինչպես նաեւ կզննվեն վառելիքային բաքերը, շարժիչները, կփոխարինվեն յուղերն ու հատուկ հեղուկները:
Ավիացիոն տեխնիկան շահագործման ձմեռային պայմաններին նախապատրաստելն իրականացվում Է կործանիչների եւ ուղղաթիռների տեխնիկական վիճակը որոշելու, ինչպես նաեւ բարձրլեռնային պայմաններում եւ կտուկ փոփոխվող ջերմաստիճանային ռեժիմներում դրանց անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:



