Կալեից հետո Ֆրանսիայի ոստիկանությունը միգրանտների արտաբնակեցմանն է ձեռնամուխ եղել Փարզում
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի ոստիկանության եւ միգրացիոն ծառայության աշխատակիցները Փարիզի հյուսիսում՝ Ստալինգրադ թաղամասում, սկսել են անօրինական միգրանտների մարդահամարը: Ինչպես հաղորդել Է AgenceFrance-Presse-ը, դա առաջին փուլն Է, որին կհետեւի անօրինական գաղթյալների տարաբնակեցումը մասնագիտացված կենտրոններում: Այս առնչությամբ ոստիկանությ ունը մարդկանց բաշխում Է խմբերի, որոնցից մեկի մեջ մտնում են այն միգրանտները, որոնք փաստաթղթեր չունեն, իսկ մյուսի մեջ՝ ապաստանի պաշտոնական հայցորդները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փարիզի XIX օկրուգում Ստալինգրադի հրապարակի մոտ իրադրությունն սկսել Է շիկանալ շուրջ մեկ շաբաթ առաջ, երբ Ֆրանսիայի իշխանությունները երկրի հյուսիսում՝ Կալեում, սկսեցին քանդել միգրանտների ավանը: Ինչպես հայտնել են ականատեսները, հարյուրավոր մարդիկ են ուղեւորվել Ֆրանսիայի մայրաքաղաք, որպեսզի չընկնեն միգրացիոն ծառայությունների ձեռքը: Նախնական տվյալներով՝ այսօր Փարիզի փողոցներում ապրում Է շուրջ 2,5 հազար անօրինական գաղթյալ:
Այն մասին, որ միգրանտների հարցը Փարիզում կլուծվի այնպես, ինչպես եւ Կալեում, ավելի վաղ հայտնել Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք չենք հանդուրժի Ֆրանսիայում անօրինական ճամբարների գոյությունը»,- հայտարարել Էր նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



