Վրաստանի նախագահը հորդորել է վերահսկել երկրի իշխանություններին
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բնակիչներին շնորհավորել Է խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, նշելով, որ հետագայում քաղաքացիները պետք Է վերահսկեն իշխանությանը: Պետության ղեկավարը դիտորդներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին շնորհակալություն Է հայտնել իրականացրած գործունեության համար եւ շնորհավորել խոր հրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բազմակուսակցական խորհրդարանը չկայացավ, որոշ իմաստով դա հասարակության պատվերն Էր, թեեւ, միեւնույն ժամանակ, ցանկանում եմ հասարակությանը հիշեցնել, որ քաղաքական գործունեությունը չի ավարտվում ընտրություններով, այլ սկսվում Է: Համապատասխանաբար, ես ակտիվորեն հորդորում եմ բոլորին՝ մասնակցել բանավեճերին, ակտիվ քաղաքական երկխոսությանը եւ հսկել իշխանությանը»,-ասել Է նախագահը:
«Վրացական երազանք» կուսակցությունից թեկնածուները, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, խորհրդարանական ընտրությունների՝ հոկտեմբերի 30-ին կայացած երկրորդ փուլում հաղթել Է 50 միամանդատ ընտրատարածքներից 48-ում: Մնացած երկու ընտրատարածքներում հաղթել են անկախ թեկնածուներ: Այսպիսով, «Վրացական երազանքը» սահմանադրական մեծամասնություն (150-ից 115 տեղ) Է ստացել խորհրդարանում:
Ընդամենը խորհրդարանում կաշխատի 150 պատգամավոր. նրանցից 77-ն ընտրվում են կուսակցական ցուցակներով, 73-ը՝ ըստ միամանդատ ընտրատարածքների: Կուսակցական ցուցակներով «Վրացական երազանքն» ստացել Էր 44 տեղ, «Միասնական ազգային շարժումը»՝ 27, «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 6 տեղ: «Վրացական երազանք»-ից 23 թեկնածուներ հաղթել Էին հոկտեմբերի 8-ին միամանդատ ընտրատարածքներում կայացած ընտրությունների առաջին փուլում, հաղորդել Է Sputnik-ը:



