Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար. ԼՂՀ ՊՆ
ОБЩЕСТВОԼՂՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ադրբեջանական կողմը շփման գծում դիվերսիոն գործողություններ նախաձեռնելուց բացի, ապատեղեկատվություն է տարածում։
Հայտարարությունում ասվում է.
«Ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է լարել իրավիճակն առաջնագծում՝ պարբերաբար խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը և դիմելով դիվերսիոն հետախուզական փորձերի, այլև սադրանքների է դիմում տեղեկատվական դաշտում:
Մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր երեկ գիշեր հայկական կողմը խախտել է հրադադարը կիրառելով 60 միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր ու խոշոր տրամաչափի գնդացիրներ, իրականությանը չի համապատասխանում: Դա հակառակորդ կողմի հերթական քարոզչական հնարքն է:
ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս:
Նման ապատեղեկատվություն տարածելով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրանքների համար»:



