Կարակասում բանակցություններ են սկսվել Վենեսուելայի նախագահի եւ ընդդիմության միջեւ
МЕЖДУНАРОДНОЕՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բանակցություններ Է սկսել ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ փորձելով երկրում տիրող քաղաքական ճգնաժամի լուծում գտնել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ երկխոսությունը տեղի Է ունենում Կարակասի մերձակա թանգարանի շենքում: Բանակցությունների սեղանի շուրջ նստել են Մադուրոն, նրա երեք պատվիրակները, վենեսուսելական ընդդիմության «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» դաշինքի գլխավոր քարտուղար Հեսուս Տորեալբան եւ ընդդիմության չորս ներկայացուցիչներ: Հանդիպմանը նաեւ ներկա են Վատիկանի եւ Հարավամերիկյան ազգերի միության պատվիրակները:
Մադուրոն պատրաստակամություն Է հայտնել ընդդիմության հետ «երկխոսելու ձեռք պարզել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



