Պորոշենկոն հայտարարագրել է ավելի քան 100 ընկերություն
МЕЖДУНАРОДНОЕՆախագահ Պյոտր Պորոշենկոն տարբեր երկրներում 104 ընկերությունների սեփականատեր Է: Այս տվյալները բովանդակում Է նրա Էլեկտրոնային հայտարարագիրը, որը հոկտեմբերի 30-ին հրապարակվել Է Ուկրաինայի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փաստաթղթից հետեւում Է, որ 2015 թվականին նախագահն ստացել Է ավելի քան 62 միլիոն գրիվնայի (շուրջ 2,5 միլիոն դոլարի) միագումար եկամուտ:
Պորոշենկոն Facebook-ի իր Էջում գրել Է, որ բոլոր ընկերություններն ստեղծվել են այն ժամանակ, երբ ինքն զբաղվում Էր գործարարությամբ, իսկ թանկարժեք շարժական եւ անշարժ գույքը՝ բնակարանները, հողամասերը, ավտոմոբիլները, նկարները, կանանց զարդերը, գնվել են մինչեւ նախագահ ընտրվելը:
Նաեւ նախագահը հայտարարագրել Է ավելի քան 26 միլիոն դոլար, կես միլիոն գրիվնա (շուրջ 20 հազար դոլար) եւ 14 հազար եվրո բանկային հաշիվներում:
Բացի դրանից, նախագահը եւ նրա ընտանիքը Կիեւի մերձակայքում ունեն տուն 30 միլիոն գրիվնա (շուրջ 1,2 միլիոն դոլար) արժողությամբ, մի քանի հողամասեր եւ բնակարաններ, ինչպես նաեւ հանգստի հանգրվան Օդեսայի մարզում:



