Քլինթոնի կողմնակիցները ՀԴԲ-ին կասկածում են Ռուսաստանի հետ կապի մեջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Թիմ Ռայանը ենթադրում է, թե հնարավոր է՝ Ռուսաստանը մասնակցում է դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի գործի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննությանը: Այս մասին հայտնում է CNN-ը:
«Այդ փաստաթղթերը որտեղի՞ց հայտնվեցին: Ինչպե՞ս են դրանք ՀԴԲ-ում հայտնվել: Արդյոք Ռուսաստանը դրանում ներգրավվա՞ծ է: Մենք տարրական պատկերացում չունենք, թե այդ փաստաթղթերը որտեղից են վերցվում»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախկին ղեկավար Հովարդ Դինն իր «Թվիթեր»-ում գրել էր, որ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին սասանել է ՀԴԲ հանդեպ վստահությունը՝ պահանջելով վերսկսել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նամակագրության գործի քննությունը:



