Իտալիայում երկրաշարժի հետևանքով տանիքից զրկվածների թիվը կարող է հասնել 100 հազարի
ОБЩЕСТВОԻտալիայի կենտրոնում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով տանիքից զրկվածների թիվը կարող է հասնել 100 հազարի։ Այս մասին հայտարարել է Մարկե շրջանի նահանգապետ Լուկա Չերիշոլին՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Մարդկանց թիվը, ովքեր տանիքի կարիք ունեն, կարող է 10 հազարից հասնել 100 հազարի։ Աղետն ընդգրկել է չափազանց ընդարձակ տարածք»,-ասել է նա։
Ինչպես հայտնել են քաղպաշտպանության դեպարտամենտում, միայն Մաչերատա նահանգում երկրաշարժի հետևանքով մասամբ կամ ամբողջովին ավերվել է ավելի քան 40 բնակավայր։ Աղետի հարվածի տակ հայտնված խոշորագույն քաղաքների թվում է Նորչան (Ումբրիա շրջան), որտեղ հաղորդվում է մի քանի, այդ թվում հնագույն եկեղեցիների փլուզման մասին։ Խոսքը նաև Սուրբ Բենեդիկտոսի եկեղեցու մասին է։
Քաղպաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ զոհեր չկան, երկու տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։



