Օհայոյում Դեմոկրատական կուսակցության բաժանմունքի դռան առաջ մի կույտ գոմաղբ են թափել
МЕЖДУНАРОДНОЕԱնհայտ անձինք Օհայո նահանգում Դեմոկրատական կուսակցության բաժանմունքի մուտքի առաջ մի կույտ գոմաղբ են թափել: Այս մասին հայտնել է Fox News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ցինցինատիի մերձակայքում գտնվող Ուորեն շրջանում: Շրջանի շերիֆը տեղի ունցածի մասին հայտնել է կուսակցության ներկայացուցիչներին:
Հեռուստաընկերության ցուցադրած կադրերում շենքի առաջ նկատելի է գոմաղբի մեծ ծավալի կույտ, որը հնարավոր էր բերել եւ թափել միայն մեծ բեռնատար տեխնիկայի միջոցով:
Քննություն է կատավում, ոստիկանությունը, մասնավորապես, հետզոտում է տեսահսկման խցիկների նկարահանումները: Կուսակցության բաժանմունքի նախագահ Բեթի Գոլդֆիլդը Facebook-ի իր էջում հայտնել է, որ նման պահվածքն անընդունելի եւ հակաօրինական է համարում:
Հանրապետական կուսակցության տեղական բաժանմունքի ղեկավար Ջեֆ Մոնրոն հայտնել է, որ իր կազմակերպությունը կապ չունի միջադեպի հետ եւ մաքրելու համար իր օգնությունն է առաջարկել:



