Թրամփ. Նամակագրության սկանդալը Քլինթոնին դեռ երկար տարիներ կհետապնդի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ծառայողական էլեկտրոնային նամակագրության շուրջ ծավալված սկանդալը նրան դեռ երկար տարիներ կհետապնդի՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այսպիսի համոզմունք է հայտնել Հանրապետական կուսակցությունից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Հիլարին սկանդալի է վերածել կամ տառացիորեն ոչնչացրել է այն ամենը, ինչի հետ շփվել է»,- պնդել է միլիարդատերը՝ նախկին պետքարտուղարին մեղադրելով, մասնավորապես, Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում իրավիճակի անկայունության համար: «Իսկ հիմա նայեք նամակների հետ կապված այդ անկարգությանը, որին նա ներգրավված է, այդ սկանդալը նրան երկար տարիներ կուղեկցի»,- նշել է նա՝ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ հանդիպմանը:
Թրամփը նաեւ կրկնել է իր այն պնդումը, որ Արդարադատության նախարարությունը հովանավորում է Քլինթոնին՝ փորձելով դիտավորյալ թաքցնել նրա կատարած խախտումների հետքերը:
Հոկտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ ՀԴԲ-ն վերադարձել է ԱՄՆ պետքարտուղար եղած տարիներին Քլինթոնի կողմից համակարգչային անձնական սերվերը էլեկտրոնային փոստով ծառայողական նամակագրության համար օգտագործելու շուրջ ծագած աղմկոտ սկանդալին:



