Սիրիական բանակը մեկ օրում 500 գրոհային է ոչնչացրել Հալեպում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի զինվորականները և աշխարհազորայինները նախ հետ մղելով ահաբեկչական խմբավորումների հարձակումները Հալեպի հարավ-արևմուտքում՝ 500 գրոհային են ոչնչացրել, ևս 1 000 ահաբեկիչ վիրավոր է: Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին:
Դրա հետ կապված պաշտոնական տեղեկություն սիրիական բանակի ներկայացուցիչներից չի ստացվել:
Հաղորդվում է, որ գրոհայինները սպանվել են հարձակման առաջին ալիքի ժամանակ, որը սկսվել է ուրբաթ առավոտյան:
Շաբաթ օրը ահաբեկիչները կազմակերպել են հարձակման երկրորդ փուլ Ազ-Զահրա թաղամասում: Բանակին և աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել գրոհը: Սակայն ռազմական ակադեմիայի համար դաժան մարտերը շարունակվում են: Հարձակումն ահաբեկիչներն ուղեկցում են ականապատ զրահատեխնիկայի և մահապարտների պայթեցմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



