Ереван, 09.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Խոյերին ապասվում են դրական տպավորություններ, հաճելի նորություններ. Սեպտեմբերի 9-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Խոյերին ապասվում են դրական տպավորություններ, հաճելի նորություններ: Դաշտ կա ակտիվ գործողությունների, ստեղծագործական բացահայտումների համար, պայմաններ կան դերասանական, գործնական, սպորտային տաղանդների զարգացման համար: Շատ հաճելի բաներ է խոստանում անձնական կյանքը: Հաջող օրեր են նրանց համար, ովքեր զբաղված են  գովազդով, նորաձևությամբ, դիզայնով: Ծնողները ճիշտ կանեն շատ շփվեն երեխաների հետ:

Ցուլ

Ցուլերի առօրյա կյանքը կզարդարվի հավելյալ գույներով: Ինչ-որ հաճելի բան տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվում կամ ընտանիքում, տնական կամ գրասենյակային մթնոլորտում: Հաջող օր է ուսուցիչների, ծառայությունների մատուցման ոլորտի աշխատակիցների, անշարժ գույքի գործակալների համար: Հագուստի, սանրվածքի կոսմետիկայի ընտրության հարցում շրջահայացություն է անհրաժեշտ. գերնորաձև շեշտադրումները կարող է ձեզ չհամապատասխանեն:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են մտածել ազատ և գործել ստեղծագործաբար: Հնարավորություն ունեք ցուցադրելու ձեր շնորհալիությունը, ճաշակը, շփվողականությունը, յուրահատկությունը, հումորի զգացումը: Հաջողություն է սպասվում, նախևառաջ, շփման, կրթության, արվեստի, նորաձևության, գովազդի ոլորտներում: Գերազանց պահ է ժամադրության, ուղևորության, ծանոթության, երեկույթի համար: Հնարավոր է նոր հոբբի ձեռք բերեք:

Խեցգետին

Շատ Խեցգետինների տրամադրությունն այսօր կբարձրացնի նվերը կամ հաջող գնումները: Հնարավոր է անսպասելի ձեռքբերում: Հավանականության կա բյուջեն փոքր-ինչ համալրելու: Այսօր լավ է գնել գեղեցիկ և գործնական իրեր, որոնք կհամապատասխանեն նորաձևության և առաջընթացի բոլոր պահանջներին: Կարելի է հաջող ընտրել կոսմետիկա, անսովոր կերակրի բաղադրամասեր, համակարգչային խաղեր և ծրագրեր, տան ինտերիերի պարագաներ:

Առյուծ

Առյուծներն օրը կանցկացնեն բարձր տրամադրությամբ, իրենց հասցեին բազմաթիվ հիմնավոր հաճոյախոսություններ կլսեն: Հնարամտության, հմայքի, ոճի, արտիստիզմի և լավ շարժուձևի համադրությունը կօգնի հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Օրը հարմար է վարսավիրանոց, գեղեցկության սրահ այցելելու, զգեստապահարանը թարմացնելու համար: Հնարավոր է նոր ընկերներ, երկրպագուներ, հետաքրքրություններ ձեռք բերեք:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ժամանակավորապես մոռանալ մաքուր գործնականության մասին: Խորհուրդ է տրվում բացառել ձանձրալի գործերը: Այսօր ավելի կարևոր է էնտուզիազմը, հոգևոր վերելքը, գործով հետաքրքրվածությունը: Ողջունվում են ստեղծագործ բնույթի զբաղմունքները, ինչպիսիք են նկարչությունը, համակարգչային գրաֆիկան, գույնի և լուսավորության հետ աշխատանքը: Ստեղծագործ մտահղացման իրագործման համար կարող են ծախսեր պահանջվել:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում սահմանափակվել գործունեության մեկ վեկտորով, նպատակին հասնելու մեկ եղանակով: Այսօր պայմաններ կան միաժամանակ ձեր ինտելեկտուալ, գեղարվեստական, գործարար ունակությունների դրսևորման համար: Գերազանց օր է պրեմիերայի, լսարանի առջև ելույթի, գործնական և անձնական հանդիպումների համար: Հնարավորություն կա ձեր համակրանքի օբյեկտին դուր գալու: Լավ կանցնի կորպորատիվ երեկույթը, ուղևորությունը:

Կարիճ

Կարիճների նվաճումները որոշ չափով կախված կլինեն արտիստիզմից, անհրաժեշտ դերի մեջ մտնելու ունակությունից, ինչպես նաև այնպիսի որակներից, ինչպիսիք են շփվողականությունը, քաղաքավարությունը, հումորի զգացումը: Արժե փորձել հավասարը հավասարի հետ զրուցել ղեկավարի, պատվիրատուի հետ: Բացառված չէ, որ շատ արագ լեզու գտնեք: Հնարավոր է, որ ձեզ համար կարևոր լինեն ձեր խնամարկյալների (երեխաների, աշակերտների, հիվանդների) հաջողությունները:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են ապավինել հաջողությանը, ինտուիցիային, ոգևորությանը: Շատերը հենց առավոտից գերազանց տրամադրություն կունենան: Ձեր լավատեսությունը կավելացնի հաճելի նորությունը, հաջող բացահայտումը, դեպքերի բարեհաջող ընթացքը: Այսօր ռոմանտիկ, արկածախնդիր կլինեք: Հնարավոր է հանդիպեք ընկերներին, որպեսզի քննարկեք նորությունները կամ նշեք հաճելի իրադարձությունը: Հարմար օր է օտար լեզվի պրակտիկայի համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին օգտակար կլինի վառ տպավորությունների չափաբաժինը: Դրանց աղբյուրը կարող է դառնալ ստեղծագործական վերելքը, գործնական կամ ռոմանտիկ արկածը, ինքնաբուխ ուղևորությունը, հանդիպումը, նորությունը, ինչպես նաև դեպքերի ցանկացած անսպասելի շրջադարձը: Լիցքավորվելով դրականով` այլ կերպ կսկսեք նայել առաջադրանքներին, կկարողանաք դժվար դրությունից յուրօրինակ ելք գտնել: Բացառված չէ, որ հայտնաբերեք նոր նյութական և հոգեբանական պաշարներ:

Ջրհոս

Ջրհոսները սրամիտ զրուցակիցների, հմայիչ ուղեկիցների կարիք կզգան: Սիրահարների համար բնական կլինի միմյանցից ոչ մի րոպե չբաժանվելու ձգտումը: Գործընկերները ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ միմյանց հետ քննարկելու բան կունենան: Երկխոսության թեմա կարող է դառնալ նախկինում արդեն բարձրացված հարցը, որն այժմ նոր իմաստ և հեռանկար է ստանում: Բանավեճի կամ մրցակցության մեջ կարող եք հաղթանակի կամ արդար ելքի հույս ունենալ:

 

Ձկներ

Ձկները սիրով կզբաղվեն այն գործով, որը նրանց դուր է գալիս: Այդ դեպքում նրանց համար չեն լինի ձանձրալի պահեր և աննշան մանրուքներ, քանզի հաճույք կպատճառի գործընթացի ամեն մի րոպեն: Եթե ձեզ այնքան էլ հետաքրքիր զբաղմունք չի սպասվում, լավ կլինի, որ ձեր կողքին դրական տրամադրված մարդիկ լինեն, ում լավատեսությունը կփոխանցվի ձեզ: Ակտիվության համար կարող է խթան հանդիսանալ հավելյալ եկամտի հնարավորությունը:

Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этап