Սեյրան Օհանյանը պատասխանել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հարցերին
ОБЩЕСТВОՀՀ քաղաքացիներն իրենց խնդրանքներն են ներկայացրել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին:
Ինչպես հաղորդեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և զինծառայողների ու նրանց հարազատների բուժման հետ կապված հարցերին:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին ռազմական գերատեսչության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր համապատասխան պարզաբանումներ տվեցին բարձրաձայնված հարցերի շուրջ:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրաձայնված հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար:
Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմումների զգալի մասին տրվեց դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում:



