ՄԱԿ-ը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հարգել մարդու իրավունքները
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ ազգերի կազմակերպությունը Դիարբեքիրի քաղաքապետարանի համանախագահներ Գյուլթան Քըշանաքի եւ Ֆըրաթ Անլըյի ձերբակալության առնչությամբ կատարած հայտարարության մեջ Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հարգել մարդու իրավունքները:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական demokrathaber.orgլրատվական կայքը:
ՄԱԿ-ն այս հայտարարությունը տարածել էր ձերբակալությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի եւ ԱՄՆ-ի կողմից կատարված պաշտոնական հայտարարություններից հետո:
Հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակ Ռավինա Շամդասանը նշել է. «Մենք Թուրքիայի իշխանություններին ցանկանում ենք հիշեցնել, որ նույնիսկ արտակարգ դրության ռեժիմի պարագայում անհրաժեշտ է պահպանել օրինականության, համաչափության, արդար դատաքննության եւ անմեղության կանխավարկածի բոլոր կանոնները: Թուրքական իշխանություններին կոչ ենք անում ամենաբարձր մակարդակով պահպանել թափանցիկության եւ մարդու իրավունքների սկզբունքները»:



