Թրամփը խոստացել է ամերիկյան բիզնեսին եռակի կրճատել հարկերը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է հաղթանակի դեպքում բիզնեսի համար կրճատել հարկերը՝ 45 տոկոսից հասցնելով 15 տոկոսի։ Նրա խոսքով՝ հարկերն աշխարհում ամենաբարձրից կհասցվեն ամենացածրին։ Այս մասին Թրամփը հայտարարել է՝ ելույթ ունենալով Մանչեսթերում (Նյու Հեմփշիր) նախընտրական արշավի շրջանակում։
Թրամփը խոստացել է նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում բարձր հարկեր սահմանել այն ընկերությունների համար, որոնք իրենց արտադրությունն ու աշխատատեղերը կտեղափոխեն այլ երկրներ։ Պատիժը կլինի 35 տոկոսանոց հարկի տեսքով։
Այլ տնտեսական նախաձեռնությունների շարքում Թրամփը խոստացել է դադարեցնել NAFTA-ի գործողությունը (Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագիրը, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան) և փոխարինել այն այլ համաձայնագրով։ Դրա հետ մեկտեղ հանրապետական թեկնածուն հայտնել է Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության գործողության դադարեցման անհրաժշտության մասին։



