Արդարադատության խորհուրդը բավարարել է դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու գլխավոր դատախազի միջնորդությունը
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության խորհուրդը հոկտեմբերի 28-ին կայ
Ինչպես տեղեկանում ենք ԱԽ լրատվական ծառայությունից, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, Խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունն ու առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Խորհուրդը նաև բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը Բարսեղյանին կալանավորելու մասին: Խորհուրդը որոշել է առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ:



