Ադրիանա Գալստյանը` իր եւ Գարիկ Սաֆարյանի սիրավեպի վերաբերյալ խոսակցությունների մասին
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Ադրիանա Գալստյանը այն դերասանուհիներից է, որի անձական կյանքը մշապես մեդիայի եւ երկրպագուների ուշարության կենտրոնում է լինում:
Ոչ վաղ անցյալում դերասանուհու անունը կապում էին իր խաղընկերոջ` Բեն Ավետիսյանի անվան հետ, թեպետ թե Բենը, թե Ադրիանան բազմիցս հերքել են իրենց սիրավեպի մասին տարածված բամբասանքները:

Այժմ էլ նմանօրինակ խոսակցությունների առիթ է հանդիսացել Ադրիանայի եւ «Երանի» հեռուստասերիալում Ֆելոյին մարմնավորող դերասան Գարիկ Սաֆարյանի լուսանկարը:
Երկրպագուները փորձում են գուշակել`արդյո՞ք Մարտան եւ Ֆելոն իրական կյանքում էլ են միասին: Խոսակցությունների իսկությունը պարզելու համար NEWS.am STYLE-ը զրուցեց Ադրիանայի հետ.

«Ես եւ Գարիկը, պարզաես, շատ լավ ընկերներ ենք. ինչպես գիտեք` միասին նկարահանվում ենք «Երանի» հեռուստասերիալում: Ուզում եմ նշել, որ բացի լավ ընկեր լինելուց` Գարիկը նաեւ հրաշալի խաղընկեր է: Նրա հետ նկարահանումները շատ թեթեւ եւ հումորով են անցնում: Իսկ տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»,-նշեց դերասանուհին:
Սյունե Առաքելյան



