Թութքի դեմ քսուքները կնճիռներից, աչքերի տակի մաշկի մգությունից ու այտուցներից ազատվելու փայլուն միջոց
ЛАЙФԱնհավանական է, բայց բոլոր այն միջոցները, որոնք իրականում նախատեսված են թութքի բուժման համար, հրաշալի են նաև կնճիռների վերացման դեմ պայքարում: Այս մասին դեռ տասնամյակներ առաջ տեղյակ էին անգամ հոլիվուդյան աստղերը: Եվ անգամ բժիշկ-կոսմետոլոգները խոստովանում են, որ իրենց շիճուկների ու դիմակների մեջ հաճախ են ավելացնում նման դեղամիջոցներ: Բանը նրանում է, որ քսուքի բաղադրության մեջ մտնում է շնաձկան ստամոքսայուղը, որն էլ մեծ թվով միկրոէլեմենտներ ու վիտամիններ է պարունակում իր մեջ, որոնք էլ վերականգնում են բջիջները և սնում ու խոնավեցնում մաշկը: Այս ամենի շնորհիվ քսուքի օգտագործման արդյունքում կնճիռները հարթվում են, մաշկի PH բալանսը վերականգնվում է և աչքերի տակի մգությունն ու այտուցները վերանում են: Այս ամենի կողքին տվյալ քսուքները ունեն մեկ մեծագույն առավելություն. Ի տարբերություն թանկարժեք պրոցեդուրաների ու հակակնճիռային մի քանի տասնյակ հազար դրամ արժեքով միջոցների ՝ նման դեղամիջոցների արժեքը 600-ից 800 դրամ է: Դե ինչ, փորձեք ու կհամոզվեք:



