Երևանի և Մոսկվայի ներկայացուցիչները քննարկել են սոցիալ-մշակութային քաղաքային միջավայրի հարցեր
ПОЛИТИКА«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Սոցիալ-մշակութային քաղաքային միջավայր. զարգացման միտումներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մոսկովյան կողմից մասնակցել են, գրադարանավարության, քաղաքային մշակույթի ձևվորման և զարգացման ոլորտների, նույն հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երևանյան կողմից ներկա են գտն վել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի աշխատակիցները, շահագրգիռ այլ կառույցների անդամներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման առանցքում եղել են քաղաքային միջավայրում երիտասարդների ստեղծագործական գաղափարները խթանող մշակութային նոր նախագծերը, մոսկովյան և երևանյան գրադարանային ցանցերում օգտակարի ու հաճելիի համադրմամբ նոր տեսակի միջոցառումների անցկացումը: Կողմերը ներկայացրել են երկու քաղաքներում այս բնագավառներում առկա իրավիճակը, առաջիկա քայլերն ու ապագայի հեռանկարները: Երկու քաղաք ների վերը նշված ոլորտների ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել շփումներն ու հետագա փորձի փոխանակումը:



